09 / Սեպտեմբեր / 2022 : 17-53

Արդյո՞ք Պուտինը կմասնակցի Եղիսաբեթ II հուղարկավորությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, թե արդյոք Պուտինը կմասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը։

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը մասնակցի Եղիսաբեթ II հուղարկավորությանը, Պեսկովը բացասական պատասխան է տվել.

«Ոչ, այս տարբերակը չի քննարկվում»,- ասել նախագահի մամուլի քարտուղարը։




Պեսկովը չի պատասխանել նաեւ այն հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի թագուհու հուղարկավորությանը։
Պեսկովի խոսքով՝ Լոնդոնը դեռ չի կողմնորոշվել թաղման արարողակարգի վերաբերյալ։

«Դեռևս չի հայտարարվել, թե ինչպիսին է լինելու արարողակարգային պրակտիկան, արդյո՞ք այն նախատեսում է նույնիսկ ինչ-որ մեկի մասնակցությունը հուղարկավորությանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


«Ռուսաստանում նրան մեծ հարգանքով էին վերաբերվում, ինչպես ողջ աշխարհում նրան մեծ հարգանքով էին վերաբերվում իր իմաստության, միջազգային հեղինակության համար: Այժմ միջազգային ասպարեզում նման որակները շատ են պակասում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:


Պատրաստեց՝ Yelaket.am-ը
Կարդացեք նաև

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է․ The Guardian

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նոր տիտղոսներ են ստացել

Չարլզ III Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

Jaguar, Range Rover. Ի՞նչ մեքենաներ էր սիրում վարել Եղիսաբեթ II (լուսանկարներ)

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո թագավորական շատ խորհրդանիշներ կփոխվեն

Թագուհու և արքայական ընտանիքի ամենահաջող ու ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է

«Ես նրան շատ կկարոտեմ»․ Էլթոն Ջոնը՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին

Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար․Չարլզ III

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15128անգամ
Վերջին լուրեր