15 / Մայիս / 2020 : 10-03

«Արմենպրես» գործակալության թղթակիցը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությամբ

Սիրելի բարեկամներ, ընթերցողներ ու ընկերներ

Տեղեկացա, որ «Արմենպրես» գործակալության թղթակից Նորայր Շողիկյանը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությամբ։

Բոլորս Նորայրին մաղթում ենք շուտափույթ ապաքինում ու առողջություն։

Նորայրի ընտանիքին՝ ծնողներին, բազմամյա գործընկերներիս Հովհաննեսին, Նելլիին ու նրանց դստերը, մաղթում եմ ոգու կորով և այս փորձությունը հաղթահարելու ուժ։

Կորոնավիրուսային նոր վարակի հայտնաբերման առաջին իսկ օրերից Արմենպրես լրատվական գործակալությունն անցել է հեռավար աշխատանքի և Նորայրը պահպանել է այդ կանորնները, ու բոլոր աշխատանքային հանձնարարությունները կատարել է հեռավար։ Նա չի մասնակցել որևէ միջոցառման ու գործել է բացառապես առցանց։ Մեր գործակալությունը՝ հնարավորության սահմաններում, շարունակելու է հեռավար աշխատանքը։

Իմ կողմից, սիրելի բարեկամներ ու ընկերներ, խնդրում եմ, պահպանել ապահովության կանոնները, հանուն բոլորիս, հանուն մեր բժիշկների, հանուն մեր ընտանիքների։

Ոչ ոք ապահովագրված չէ այս հիվանդությունից։ Միակ բանը, որ կարող ենք անել այսօր՝ մաղթել Նորայրին շուտափույթ ապաքինում, իսկ մեզ՝ աչալրջություն։ Ես վստահ եմ, որ մենք անպայման կհաղթահարենք այս փորձությունը։
Ապահով մնացեք։

Արամ Անանյան
Արմենպրես լրատվական գործակալության տնօրեն

Դիտվել է 9271անգամ
Վերջին լուրեր