13 / Սեպտեմբեր / 2022 : 16-49
Կրակոցները չեն դադարում, 43 վիրավոր կա զորքի շրջանում․ Գեղարքունիքի մարզպետը՝ մարզում տիրող վիճակի մասին

Իրավիճակը մարզում լարված է։ Սոթքի, Վերին Շորժայի ու Աղբրաձորի հատվածում ինտեսիվ մարտեր են։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ այն պահին, երբ առավոտյան հայտարարվել է հրադադար, գրեթե 40 րոպե մարզում կրակոցներ չեն հնչել, սակայն նորից սկսվել են և շարունակվում են մինչ այս պահը։

«Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություն չունենք։ Վիրավորներ ունենք մեր զորքերից։ Այս պահի դրությամբ Մարտունիում են գտնվում մեր վիրավորները, կան նաև, որ Մարտունուց Երևան են տեղափոխվել։ Ժամը 15։00-16։00-ն ունեցել ենք 43 հոգի վիրավոր»,- նշել է նա։
Սարգսյանի խոսքով՝ առավոտյան զոհերի թիվը եղել է 4-ը։ Մարզում բնակչության տարհանում չկա։
«Տարհանում, որպես այդպիսին, չի կազմակերպվել, պարզապես օգնել ենք այն մադկանց դուրս գալ բնակավայրերից, ովքեր ցանկացել են տեղափոխվել։ Մարզպետարանը համայնքապետարանի հետ կազմակերպել է այդ գործընթացը»,- հավելել է նա։
Տեսանյութը՝ ստորև
Կարդացեք նաև
Բոլոր ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. Բորելը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին

«1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է տան հարևանությամբ». Թաթոյանը տեսանյութ է ներկայացրել
Դիտվել է
166315անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...