13 / Սեպտեմբեր / 2022 : 21-27

Բլինքենն Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները


ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:


Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, դրանց թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման վերաբերյալ:


«Պետքարտուղարը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»,- ասված է խոսնակի տարածած հաղորդագրությունում:


Նշենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եւ մանրամասներ ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի առնչությամբ:
Դիտվել է 23866անգամ
Վերջին լուրեր