14 / Սեպտեմբեր / 2022 : 15-30

Զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Ծատուրյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Կոլյայի Ծատուրյանը: Այս մասին հայտնում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

«Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Ա. Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ ու տոկունություն:

Ա. Ծատուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցում»:
Դիտվել է 74355անգամ
Վերջին լուրեր