Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2022 : 15-49

Իրադրությունը սահմանին ծայրահեղ լարված է․ ՀՀ ՊՆ նոր հայտարարությունը ժամը 15:00-ի դրությամբ

Իրադրությունը սահմանին ծայրահեղ լարված է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը ժամը 15:00-ի դրությամբ

«Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած, Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։

Հատկանշական է, որ ծանր հրետանային հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տեղակայման շինությանն ու տրանսպորտային միջոցին։ Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։

Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ, Ադրբեջանական ստորաժանանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար»,-հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

մանրամասները տեսանյութում՝ ստորև
Կարդացեք նաև

Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները

Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի դեմ․ Հենրիխ Մխիթարյան

Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց

«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկներն ու բուժքույրերը մեկնել են ռազմաճակատ

Տեսանյութեր են հրապարակվում մարտական գործողությունների գոտուց՝ հակառակորդին ի ցույց դնելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը․ ՊՆ-ն հորդորում է

ՊՆ հայտարարությունը ժամը 12:00-ի դրությամբ

ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է․ Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի զոհ է դարձել Էդմոն Սարգսյանը (լուսանկար)

Ջերմուկում հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական մեքենա, վարորդը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ Իրանից

Իրադրությունը սահմանին շարունակվում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ հայտարարությունը ժամը 09:00 դրությամբ

Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել








«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկներն ու բուժքույրերը մեկնել են ռազմաճակատ
Դիտվել է 275249անգամ
Վերջին լուրեր