14 / Սեպտեմբեր / 2022 : 18-07
Պատերազմի հիմնական ուղղությունը՝ Ջերմուկ. թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն. Վարուժան Գեղամյան
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՋԵՐՄՈՒԿ
Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվում։
Քաղաքից տարհանվել են կանայք և երեխաները։
Փաստացի, այս պահին հայաթափված է նաև Հայաստանի գլխավոր հանգստավայր Ջերմուկը։
Բայց Ջերմուկի հնարավոր կորստով մենք ոչ միայն հերթական հայկական հողն ենք կորցնում։ Եթե Ադրբեջանին հաջողվեց գրավել նաև այս շրջանը, ապա Սյունիքը Հայաստանի մնացած հատվածից կտրելու համար կպահանջվեն շատ քիչ ջանքեր, քանի որ Ջերմուկը և հարակից գոտին գտնվում են Սյունիքի ու Վայոց Ձորի ամենանեղ հատվածում, որի երկու կողմերում թուրք-ադրբեջանական զորքն է (տե՛ս քարտեզը)։
Հաշվի առնելով, որ ինտենսիվ մարտեր են նաև հարևանությամբ գտնվող Իշխանասարի մերձակայքում, պատկերն ամբողջական է դառնում. թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն։
Իսկ նույն ժամանակ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի դիմել ՀԱՊԿ անհրաժեշտ հոդվածով, չի դիմել Իրանին, չի հայտարարել պատերազմ։
Նոր ու ազգային կառավարություն է պետք, որը կարողանա իրավիճակին համահունչ լուծումներ տալ։ Հապաղելը կարող է արժենալ մեր վերջնական կործանում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
309639անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...