14 / Սեպտեմբեր / 2022 : 23-10

Նա պատրաստ է տալ ընդհուպ մինչև մայրաքաղաք Երեւանը

Ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իրականում նիկոլին կարելի է նաև հարգել։ 2018-ին իր դրսի տերերը օգտագործելով վերջինիս լաչառ, մանիպուլյատիվ ու խարիզմատիկ կերպարը` բերեցին իշխանության։ Նույնիսկ կար արդեն պատրաստի թիմը, որոնցից ոմանք վերապատրաստում էին անցել Թուրքիայում։ Մարդիկ դրանց ոչ գիտեին ու ոչ էլ ճանաչում էին, որովհետև կենտրոնացած էին միայն Նիկոլի փրկչի կերպարի վրա։


Նիկոլը որքան էլ ուներ դրսի աջակցություն, կարողացավ իր կերպարն ու ունակությունները գործի դնելով` իրականացնել թշնամական ծրագրերը։ Երկիրը տարավ պարտվողական պատերազմի, որտեղ ոչինչ չարվեց հաղթանակի հասնելու համար։ Որովհետև եթե խնդիրը լիներ հաղթելը ու նույնիսկ այդ դեպքում պարտվեինք, ապա վստահաբար ասում եմ, որ պարտությունը այս տեսքը չէր ունենա։
Ինքն ուներ շատ բարձր լեգիտիմություն 2018-19 թվերին, որպեսզի կարողանար խոսել ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը ու բացատրել, որ 7 շրջանները լավրովյան պլանով պետք է հանձնվեն ու դա կարող էր արվել առանց արյան ու հաղթական դիրքից։ Բայց ինքը նախընտրեց դա անել հազարավոր տղաների արյամբ ու պարտության բեռը յուրաքանչյուրիս ուսերին դնելով, ստորացնելով, խայտառակելով ու համազգային պախարակմամբ։


2020-ի պարտությունից հետո անդադար տեսնում ու զգում ենք նորանոր պարտություններ, կորուստներ, խայտառակություններ ու զազրելի երևույթներ։ Ու ինքը ամեն անգամ մարսում է այդ ամենը` երկրի ղեկավարին ոչ բնորոշ ձևերով իր վրայից թոթափելով մեղքն ու պատասխանատվությունը` հազար ու մի այլ մարդկանց ու երևույթների վրա բարդելով կատարվողը։ Եվ շարունակում է մնալ ոչ միայն անպատիժ, այլև պահպանում է իշխանությունը։


Հիմա շատերդ կարող եք ասել, որ աշխարհաքաղաքական որոշումների առումով ինքը ոչ մի բան է ու այս ամենը արվում է դրսից ու վաղուց որոշված էր։ Այդ դեպքում հարց. Ինչու է ինքը այդ ամենն անում մեծ էնտուզիազմով, հավեսով ու ակնհայտ հաճույք է ստանում պարտվողական ու հանձնողական պրոցեսից, նույնիսկ չի թաքցնում հաճույքը զոհերի թիվը ներկայացնելիս։ Որովհետև սիրում է այդ ամենը։ Ինքը հենց այդ պատմական կերպարն է։


Այս գրառումով ուզում եմ տեղեկացնել, որ ես այլևս ոչինչ չունեմ նրա դեմ այն առումով, որ ինձ համար բացահայտված կերպար է։ Նա պատրաստ է տալ ընդհուպ մինչև մայրաքաղաք Երեւանը, եթե դրսից նրա առաջ նման խնդիր դրվի։
Բայց այ 680.000 նրան ընտրողները չեն կարող լինել իմ հայրենակիցները։ Նիկոլը կգնա մոտակա ժամանակներում` իր ողջ ծրագիրը իրագործած։ Իսկ թե ես ոնց եմ ապրելու նրա ընտրազանգվածի հետ` իսկապես չգիտեմ...
Դիտվել է 113014անգամ
Վերջին լուրեր