14 / Սեպտեմբեր / 2022 : 23-54

Մարսելում ուժեղ երթ է ընթանում՝ ի պաշտպանություն Հայաստանի


ֆրանսիայից Yelaket.am-ի թղթակից Լուիզա Գրագատիի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքում՝ Մարսելում, ուժեղ երթ է ընթանում՝ ի պաշտպանություն Հայաստանի:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, թշնամին հարձակվել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Հայրենիքում տիրող իրավիճակը ցավ է պատճառում նաև սփյուռքին:
Մարսել քաղաքը ոտքի է ելել՝ քաղաքապետի առաջնորդությամբ և իր բողոքն ու մտահոգությունն է հայտնում Հայաստանում տիրող իրավիճակի համար:
Երթին մասնակցում են նաև մի շարք պատգամավորներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, հանրահայտ մարդիկ:
Լուսանկարները՝ Լուիզա Գրագատիի
Դիտվել է 141342անգամ
Վերջին լուրեր