Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2022 : 09-09

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել. մարզպետարաններ


Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետարանները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել։ «Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է Գեղարքունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։


«Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների` հայտնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է Վայոց ձորի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև՝

Սյունիքի մարզից որեւէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել․ մարզպետարան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16827անգամ
Վերջին լուրեր