15 / Մայիս / 2020 : 12-49

 

Լոռիում 9-ամյա երեխան ցած է ընկել շենքի 2-րդ հարկից. նրան Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան
 

Երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել,- գրում է shamshyan.com։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երեւան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտվել է 53110անգամ
Վերջին լուրեր