Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2022 : 10-32

Գնացեք սահման պահեք, թե՞ պայքարեք Նիկոլի դեմ


Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Գնացեք սահման պահեք, թե՞ պայքարեք Նիկոլի դեմ.

Ամեն անգամ, երբ ազգը ոտքի է կանգնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական իշխանության դեմ' պահանջելով նրա հրաժարականը, հայտնվում են որոշ մարդիկ ու կոչ անում միտինգի փոխարեն "գնալ առաջնագիծ", "կանգնել զինվորի կողքին"։
Սա, իհարկե, մանիպուլյացիոն կոչ է, որի հետևում կանգնած է իշխանական կեղտոտ քարոզչությունը և հիմնականում իրականացվում է վարձու և ֆեյք քարոզիչների ձեռքով։

Նախ, փողոց դուրս եկած մարդկանց մեծ մասը զավակ ու ազգական ունի առաջնագծում, մյուսներն էլ ամեն հնարավորն անում են կռվող զինվորին օգնելու համար։ Երբ ասում են' գնացեք սահման պահեք, գոնե մտածո՞ւմ են, թե սահմանը ինչպես են պահում։ Դա հո քարերով կռիվ չի՞, որ վերցնես ու շպրտես հակառակ կողմը։

Առաջնագծում լինելու համար զենք է պետք, իսկ դա չի տրվում ամեն մեկին։ Հարյուրավոր մարդիկ մեկնել են պատերազմական գոտի և պահանջում են զենք տալ' դիրքեր բարձրանալու համար, սակայն ստանում են մերժում։ Կանայք չեն կարող գնալ առաջնագիծ։ Ի վերջո, գնան ի՞նչ անեն։ Նույնը վերաբերում է ծերերին։ Երիտասարդ տղամարդիկ, որոմք հնարավորություն չունեն առաջնագիծ գնալու, ինչո՞ւ պիտի իրենց սահմանափակեն այստեսակի պայքարում։ Այս մարդիկ բոլորը փողոց են դուրս եկել' այսկերպ պայքարելու հայրենիքի համար։
Մյուս կողմից, երբ մարդկանց մանիպուլացնում են առաջնագծում կանգնած հայ զինվորին օգնելու կոչերով, որտեղի՞ց գիտեն, որ չենք օգնում։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզչության, զինվորին իրականում օգնողները այդ մասին չեն հայտարարում ու նկարներ չեն հրապարակում։

Հուսով եմ, ասածս հասկանալի է առանց փակագծեր բացելու։
Դիտվել է 40678անգամ
Վերջին լուրեր