15 / Սեպտեմբեր / 2022 : 12-27

Արթուր Ալեքսանյանի գրառումը ադբեջանական ագրեսիայի մասին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի հնգակի, աշխարհի քառակի և Օլմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել ինստագրամյան էջի «պատմություններ» բաժնում՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի սահմաններին:

«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Ռմբակոծվում են Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերը: Թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- գրել է Արթուր Ալեքսանյանը:


Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանական հարձակումից ընդամենը ժամեր առաջ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 4-րդ անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 22385անգամ
Վերջին լուրեր