15 / Սեպտեմբեր / 2022 : 13-19

«անդրանիկ քոչարյան, քեզ լավ մանկավարժ չի կրթել, ձեր առջև ձեր սպանած զավակի մայր է կանգնած. դո՛ւրս արի խոսելու մայրերի հետ»․Կարին Տոնոյան

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«անդրանիկ քոչարյան, քեզ լավ մանկավարժ չի կրթել, քուչի գյադայի պես եք ձեզ պահում, ձեր առջև ձեր սպանած զավակի մայր է կանգնած, մայրեր, ոչ թե կին կամ կանայք , դու'րս արի խոսելու մայրերի հետ»:

Նշենք, որ այսօր ԱԺ նիստում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցրի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հայտարարություններին ու Տոնոյանի ամուսնուն հրավիրեց ժամադրության. «Հիմա բոլորը մեր հասցեներն են ման գալիս եւ տիկին Կարին Տոնոյանը, զինվորական համազգեստով, իրեն թույլ է տալիս մեզ պիտակավորել, նաեւ իմ ընտանիքին է փորձել: Տիկի՛ն Տոնոյան, ասեմ, որ իմ զավակի փեշերը գտնվում են Արցախի Հանրապետությունում, եթե ուզում եք տեսնեք, գնացեք Արցախ եւ հարցրեք՝ իմ զավակը Արցախում ինչով է զբաղված եղել 44-օրյա պատերազմում:

Եթե իմ հասցեն եք ուզում, դուք մի՛ պահանջեք, եթե ամուսին ունեք, ձեր ամուսինը թող իմ հետ ժամադրվի:

Եթե դա էլ ձեզ չի բավարարում, իմ հասցեն այսօր գտնվում է 200 կմ հեռավորության վրա եւ յուրաքանչյուրիս հասցեն այնտեղ պետք է լինի»:
Դիտվել է 85157անգամ
Վերջին լուրեր