15 / Սեպտեմբեր / 2022 : 15-52

Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որից 60-ը՝ ամբողջությամբ

Ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, ասուլիսում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ընդգծելով, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:

Նա նշել է, որ էլեկտրականության հետ կապված խնդիր կա Ներքին Շորժայի հատվածում։

«Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները», - ասաց Վաչե Տերտերյանը:


Կարդացեք նաև՝

Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին․ ՄԻՊ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14167անգամ
Վերջին լուրեր