Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մայիս / 2020 : 15-58

Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն
 

Հարգելի գործընկերներ, սիրելի ուղևորներ

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝ վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:

Նշեմ, որ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:

Ընդգծեմ նաև, որ մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

Եղեք առողջ և անվտանգ:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան

Դիտվել է 9431անգամ
Վերջին լուրեր