19 / Սեպտեմբեր / 2022 : 19-00

Մեսսին գերազանցեց Պելեի և Ռոնալդուի ռեկորդը

Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ է տարել «Լիոնի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով։

Գոլը խփել է Լիոնել Մեսսին՝ Նեյմարի փոխանցումից հետո։ Սա նրա 672-րդ գոլն էր կարիերայում՝ չհաշված 11-մետրանոցներից գրանցած գոլերը։


35-ամյա արգենտինացին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը։ Նրանցից յուրաքանչյուրը խփել է 671 գոլ՝ չհաշված 11-մետրանոցից գրանցած գոլերը։ Նշենք, որ այս ցուցանիշին հասնելու համար Մեսսիից պահանջվել է 150 հանդիպում ավելի քիչ, քան Ռոնալդուին:

Այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակել է 22 միավոր և գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 13 միավորով 6-րդ տեղում է:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 45094անգամ
Վերջին լուրեր