Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Սեպտեմբեր / 2022 : 08-53

Հուսամ, որ տիկնոջ հուզմունքը առաջանցիկ մեղքի զգացողության հետևանք չէ․ Հոգեբան

Հոգեբան Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հուսամ, որ տիկնջ հուզմունքը առաջանցիկ մեղքի զգացողության հետևանք չէ։
Նախապես սգալ ապագայում տեղի ունեցող իրադարձությունների համար, որոնց մեջ իր մեղքի բաժինը ևս լինելու է։

Առաջանցի զգացողությունների մասին.

Հոգեկանի պաշտպանական մեխանիզմներց մեկն է, որտեղ մարդ նախապես` առաջանցիկ հուզական ապրումներ է ունենում` ապագայում տեղի ունեցող իրադարձություններն ավելի թեթև տանելու համար։


Օրինակ` գուցե տիկնոջ վարած քաղաքականության հետևանքով սպասում է հայերի նոր կոտորած, որի հետևանքով նրա մոտ առաջանում է ուժեղ մեքի զգացողություն և նա առաջանցիկ սգում է դրան համապատասխան վայրում` ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Եվ երբ իրադարձությունը այլևս տեղի ունեցած կլինի, նա ավելի թեթև կտանի, քանի որ արդեն ցավը սգացել է։

Հ.Գ Չենք մոռանում, որ տիկինը ոչ լավն է, ոչ էլ վատը. Նա պարզապես պաշտպանում է իր հայրենիքի շահերը։ Եվ չի բացառվում, որ գուցե հայերին շատ էլ սիրում է։

Վերջին երկու տարում հայ ժողովուրդը ևս օգտվում է «առաջանցիկ կորստի զգացողություն ունենալ և սգալով» պաշտպանական մեխանիզմից, որ եթե հանկարծ Սյունիքին ինչ֊որ բան պատահի` ավելի հեշտ լինի։

«Այն, ինչին հակառակվում ես, մնում է»։
«Խնդիրները նրա համար են, որպեսզի լուծումները չլինեն սպասված տեղերում»»։



Նշենք, որ Երկօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Փելոսին ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ հուշահամալիրում հա հուզվել ևարտացվել է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33961անգամ
Վերջին լուրեր