20 / Սեպտեմբեր / 2022 : 12-30
Երևանում մենք աջակցություն ենք հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը. Փելոսիի հայտարարությունը
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնել էր Հայաստան՝ կարևոր ճակատ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև պայքարում։ Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսսի՝ Երևան կատարած այցն ամփոփող հայտարարության մեջ:
«Երևանում մեր հանդիպումների ժամանակ մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր մինչև սեպտեմբերի 12-ի մարտական գործողությունների մեկնարկը»,- նշել է Փելոսին։
Նա հիշեցրել է, որ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի,Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հավելել՝ Կոնգրեսը ձգտում է, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չմոռացվի. «Հենց այդ պատճառով 2019 թ. մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին օրենքը, որը նախագահ Բայդենը սատարեց անցյալ տարի՝ պաշտոնական ճանաչմամբ: Ինձ համար պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան Հենրի Մորգենթաուի մեդալով, որը ես Կոնգրեսի անունից ընդունեցի Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման մեր աշխատանքի համար»,- նշել է Փելոսին:
Ներկայացուցիչների պալատի ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները թույլ տվեցին մտքեր փոխանակել Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։
«Մեր այցի ընթացքում կարևոր էր, որ կլոր սեղան անցկացրեցինք քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ովքեր ժողովրդի մտահոգությունն ու պահանջմունքներն արտահայտեցին այս դժվարին պահին և լույս սփռեցին Հայաստանի՝ հանուն ժողովրդավարության և անվտանգության պայքարի վրա։ Ինձ համար պատիվ էր ելույթ ունենալ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ հայ մշակույթի մարգարիտում, որտեղ ես հանդես եկա Հայաստանին ԱՄՆ նվիրվածության մասին հստակ ուղերձով։ Ավելի ուշ մենք հանդիպեցինք Ազգային ժողովում ընդդիմության առաջնորդների հետ։ Չնայած ներքին քաղաքականության շուրջ տարաձայնություններին՝ նրանց միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան»,- նշված է Փելոսիի տարածած հայտարարության մեջ։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հավելել է, որ ոգեշնչված է պատվիրակության ընդունելությունից և Վաշինգտոն է վերադառնում հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ առաջ մղելու Կոնգրեսի հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ ու խաղաղ Կովկասյան տարածաշրջանին:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
8196անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...