20 / Սեպտեմբեր / 2022 : 16-09

ՀՀ ՊՆ-ն հաստատում է


Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի դի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։


ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Կարդացեք նաև՝

Նոյեմբերին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովը․Պուտին

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար․ Պուտին

Այլ նորություններ կարդացեք ՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 360022անգամ
Վերջին լուրեր