20 / Սեպտեմբեր / 2022 : 17-31

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները թունավորվել են

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոլդովայից վերադարձել են սննդային թունավորումով։

Սեպտեմբերի 15-ին մանչեսթերյան թիմը Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հաղթել է «Շերիֆին» (2:0): Այս խաղից անմիջապես հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պատվիրակությունը մասնավոր ինքնաթիռով վերադարձել է Անգլիա:

Հաջորդ օրը ակումբի 12 ներկայացուցիչ (ֆուտբոլիստներ և ադմինիստրատիվ անձնակազմի աշխատակիցներ) իրեն վատ է զգացել, հայտնում է The Sun-ը։


Մի քանի խաղացող բաց է թողել ուրբաթ կայացած մարզումը։

Ակումբը փորձում է պարզել, թե ինչն է եղել թունավորման պատճառը՝ սնունդը Քիշնևո՞ւմ, թե՞ ինքնաթիռում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11450անգամ
Վերջին լուրեր