Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Սեպտեմբեր / 2022 : 16-33

Սահմանը կփակվի՞. Պեսկովը զորահավաքի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե սահմանը փա՞կ կլինի նրանց համար, ովքեր ենթակա են մասնակի զորահավաքի:



Պեսկովը նշել է, որ մոբիլիզացիայի ենթակա քաղաքացիների համար սահմանների հնարավոր փակման հետ կապված պարզաբանումները կլինեն ավելի ուշ։

«Հիմա չեմ կարող այս հարցին պատասխանել, գիտեք, որ գործող օրենքներում այս թեմայով տարբեր դրույթներ կան, ուստի եկեք մի փոքր ավելի համբերատար լինենք, այս կապակցությամբ պարզաբանումներ կլինեն»,- նշել է Պեսկովը։


Ո՞վ կկարողանա տարկետում ստանալ, Պեսկովը նշել է․ «Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ ժամկետներում կարվի»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ մոբիլիզացիայի ժամկետների մասին հրամանագրում տեղեկություն չկա:
Պեսկովը նաեւ մեկնաբանել է այն դիտարկումը, թե մեկ շաբաթ առաջ ինքը հայտարարել է, որ ներկա պահին ո՛չ մասնակի, ո՛չ ամբողջական զորահավաքի մասին խոսք չկա:

«Ինձ հարցնում էին ամբողջական զորահավաքի մասին, ես ասել էի, որ այս պահին դրա մասին խոսք չկա։ Այն մասին, թե ինչպես են փոխվել պայմանները հատուկ ռազմական գործողության ընթացքում, իր ելույթում ասել է Պուտինը: Հենց նախագահն է ասել, որ փաստացի մենք հիմա բախվում ենք ՆԱՏՕ-ի ու մեզ ոչ բարեկամ երկրների ռազմական ներուժի հետ»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք,որ այսօր Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու մասին։


Կարդացեք նաև՝

Կզորակոչվի 300 հազար պահեստազորային. Շոյգու

Սա բլեֆ չէ․ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները․Պուտին

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար․ Պուտին

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Պուտինը մոբիլիզացիա է հայտարարել

Արևմուտքը հատել է բոլոր սահմանները. Պուտին

Ուկրաինան կլուծի՛ Ռուսաստանի հարցը․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 280214անգամ
Վերջին լուրեր