Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2022 : 11-52

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ

«Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ: Նախագիծը ներառված էր Երեւանի ավագանու այսօրվա օրակարգում:


Երեւանի ավագանու նիստում ունեցած ելույթում Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնից հետո ինչու է համաձայնվել զբաղեցնել Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման եւ խնդիրների լուծման համար. «Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երեւանի փոխքաղաքապետ։ Եվ ես վստահաբար եւ անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երեւանի փոխքաղաքապետ, ծառայել մեր քաղաքին եւ երևանցիներին, եւ ես շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար։ Շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ ձեզ, հարգելի ավագանու անդամներ»:


Ապա շարունակելով իր խոսքը Ավինյանը ասաց.

«Երեւանն առաջին հերթին մարդիկ են: Երեւանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքան ու իր կոլորիտը: Իրենց երգրում, ֆիլմերում, շենքերում եւ քանդակներում: Երեւանը Թամանյան է իր ճարտարապետությամբ: Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, որն ինքնաբերաբար սկումէ նմանվել իրենց երգերին: Երեւանը միայն անցյալը չէ, Երեւանը ներկան է ու ապագան: Երեւանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակործներն, այսօրվա նկարիչներն ու երաժիշտներն են, բոլոր նրանք, ովքեր ապրում ու ապրեցնում են քաղաքը: Երեւանը նաեւ այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքաի համար»:

Ապա շարունակելով իր խոսքը Ավինյանը նկատեց՝ Երեւանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի, այն միջավայրի հետ, որով շրջում է: Ըստ նրա՝ քաղզաքան այդպիին կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ. այդ բանաձեւով է պետք որոշել բոլոր խնդիրները:

Դիտվել է 8894անգամ
Վերջին լուրեր