23 / Սեպտեմբեր / 2022 : 16-31

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8893անգամ
Վերջին լուրեր