26 / Սեպտեմբեր / 2022 : 10-34

17 կիլոմետր հերթ է գոյացել. ռուս տղամարդիկ ոտքով հատում են սահմանը

Վերին Լարսի անցակետում մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել, իրավիճակը շարունակում է լարված մնալ. NEWS.am-ի հետ զրույցում այնտեղ գտնվող Էդգար Աղասյանն ասաց, որ անցակետում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել.

«42 ժամ հերթ կա, 10 ժամ՝ Օսիայի սահմանին։ Գիծը մոտ 17 կիլոմետր է, հիմնականում 30-ից ցածր ռուս տղամարդիկ, տեղացիներին փողի համար բերում են սահման, գնում, հետ են գալիս, կանգնում ենք, հերթը չի շարժվում։ Ռուս տղամարդիկ, նույնիսկ պայուսակներով, ոտքով են հատում սահմանը կամ փող են տալիս, որ շարքից դուրս գան ու հասնեն սահման»,- ասաց նա։

Նշենք, որ վերջերս Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի հետ կապված բազմաթիվ մարդիկ սկսել են լքել երկիրը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով։
Կարդացեք նաև՝

Ադրբեջանը տեղեկատվական առիթ է պատրաստում նոր ագրեսիայի համար

Հասանովը հրամայել է պատրաստ լինել «Հայաստանի ցանկացած սադրանքի»

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ռուսաստանում զորահավաքին չներկայացողները և դասալիքները կդատապարտվեն մինչև 10 տարվա ազատազրկման

Այլ նորություններ կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 53034անգամ
Վերջին լուրեր