30 / Սեպտեմբեր / 2022 : 10-23

Ինչ եղավ հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած խմբերի ճակատագիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը:

Այդ մասին, հիշեցնենք, դեռեւս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, եւ եթե այո, ապա որտեղ են այժմ նրանք պահվում:
Վերոնշյալ երկու կառույցները, սակայն, ըստ երեւույթին խուսափելով կոնկրետ ու հասցեական արձագանքից, հորդորել են ԱԺ մամուլի քարտուղարի՝ սեպտեմբերի 17-ին ներկայացրած պարզաբանմամբ բավարարվել, որտեղ վերջինս ասում է, թե Ալեն Սիմոնյանը վերաձեւակերպել ու լրացրել է ԳՇ պետի ասածները:

Մի կողմ թողնելով, թե ինչ են ասել կամ հայտարարել ԱԺ նախագահն ու այնուհետ նրա մամուլի քարտուղարը՝ արձանագրենք, որ զինված խմբերի ներթափանցման ու դրանից բխող բոլոր տեսակի հետեւանքների համար պատասխանատու երկու գերատեսչությունները կա՛մ թերացել են, եւ այդ զինված խմբերը դեռ ՀՀ-ում են, կա՛մ, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի՝ տագնապ առաջացնող հայտարարության մասով կաշկանդված են հասցեական գնահատականներ տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև՝

ԱՄՆ-ը կարող է զենք ուղարկել Հայաստան

Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության գրասենյակում

Իրավիճակը սահմանին․ ՊՆ-ն տեղեկացնեւմ է

Հնդկաստանի դեսպանը՝ Հայաստանին զենքի վաճառքի եւ Ադրբեջանին դատապարտելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին

Այլ նորություններ կարդացեք ՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 114346անգամ
Վերջին լուրեր