30 / Սեպտեմբեր / 2022 : 17-35

Մահացել է Մանվել Բադեյանը

Ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել (Արայիկ) Բադեյանը:

Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։

Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։



1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ։


1982-1984 թվականներին սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում։ 1984-1992 թվականներին ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս։ 1992-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն։

1995-1999 թվականներին եղել է «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։


Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։

Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
Դիտվել է 21795անգամ
Վերջին լուրեր