01 / Հոկտեմբեր / 2022 : 18-22

Մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ պետական բուհերի ուսանողները նույնպես չեն մոբիլիզացվելու:


«Ոչ, դա նույնպես ապագա պլանների մեջ չի եղել, մենք չենք պատրաստվում դիմել կանանց»,- լրագրողներին ասել է Շոյգուն՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Շոյգուն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի և Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ ստուգել է մոբիլիզացված քաղաքացիների տեղավորման նախապատրաստական աշխատանքները և պայմանները։
Կարդացեք նաև




Կրեմլում ստորագրվել են Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն ՌԴ կազմում ընդգրկելու համաձայնագրերը (լուսանկարներ)




Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14266անգամ
Վերջին լուրեր