Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հոկտեմբեր / 2022 : 14-55

Հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրեն

Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երեւում է, թե ինչպես ենադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։

«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։

Ադրբեջանցի զինվորների կողմից չորս անզեն հայ գերիների մահապատիժը պատկերող սարսափելի տեսանյութ տարածվում է Telegram-ի ալիքներում։
Ավելի վաղ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն։
Կարդացեք նաև՝

Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում

Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների լռությունը

Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին

Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից․ Արարատ Միրզոյան

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. իսպանացի պատգամավոր

Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը. Փաշինյան


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47383անգամ
Վերջին լուրեր