Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հոկտեմբեր / 2022 : 18-01

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարության տեսանյութերի համակողմանի վերլուծություն` ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով․ ՌԴ ԱԳՆ

«Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ:

«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ։ Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն»,- նշել է դիվանագետը` համապատասխան տեսանյութերը մեկնաբանելու հարցադրմանն ի պատասխան։


Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է «լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրադրության առողջացման և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար»:

«Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- հավելել է նա ։

Ավելի վաղ սոցիալական ցանցերի հայկական հատվածում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը կիրակի օրը հայտնել էր, որ տեսագրությունը իրական է․ «Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է»։
Կարդացեք նաև՝

Առաջին նախագահի արձագանքը ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը

Հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրեն

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում

Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների լռությունը

Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին

Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից․ Արարատ Միրզոյան

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. իսպանացի պատգամավոր

Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը. Փաշինյան

Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սահմանվել է զինված հերթապահություն. ԱԻՆ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 70288անգամ
Վերջին լուրեր