04 / Հոկտեմբեր / 2022 : 15-04

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացել է 2-ամյա երեխա


Հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Նշված օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։ Այս մասին գրում է Shamshyan-ը։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարդացեք նաև՝

Չեմ կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք խաղաղության փաստաթղթի մեջ. ԱԺ նախագահ

Արամի մարմինը 10 ամիս եղել է Սևանի դիահերձարանում

Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանը Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի». Հասանով

Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից․ Armtimes-ը, հղում անելով հավաստի աղբյուրին, նոր հոդված է հրապարակել

Այլ նորություններ կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 41143անգամ
Վերջին լուրեր