05 / Հոկտեմբեր / 2022 : 18-15

Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը ու գնացել․ Նիկոլ Փաշինյան

Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունը այն է, որ ես ասել եմ Արցախը Հայաստան է և վերջ, սա ամենամեծ և ամենաարդարացված քննադատությունն է համարվում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատախանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



«1990թ-ի ՀՀ-ի ակախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորման մասին ԳԽ-ի և ԼՂԻՄ-ի որոշումներին։ Այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ամենամեծ քննադատությունները ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստավանում են, որ իմ կողմից իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունը անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակարգրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից, առանց բառացության՝ բոլոր։ Մեր ընտրությունը հետևյալն է՝ գործել՝ այս իրողությունները հաշվի առնելով, թե ոչ, թող պատասխանեն այս հարցերին»,- ասաց Փաշինյանը։


Նա նշեց, որ իրեն ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը նախորդ ղեկավարներն են։

«Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից, որովհետև այն թութղը, բանակցային թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութը՝ ստորև
Կարդացեք նաև՝










Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին




Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները․ Բորելը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 43760անգամ
Վերջին լուրեր