06 / Հոկտեմբեր / 2022 : 13-16

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա․ ովքե՞ր են ուղեկցում Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Yelaket.am-ը տեղեկացավ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:


Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Կարդացեք նաև՝

Նիկոլն արդեն խնդիր է նաև իր թիմում, իր իշխանությունում, որովհետև դեպի անկմանը տանող գնացքում տեղավորել է բոլորին՝ մեծից փոքր ու պարտադրում է իր հետ գլորվել դեպի անդունդ

Ո՞րն է ՌԴ-ի ունեցած քարտեզը. 1926-ի քարտեզով Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է

Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի․Արցախի ԱԺ նախագահ

Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում. Փաշինյան

Էլ չենք հաջողելու Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս բերելու հարցում․ գնալու եմ խաղաղության հաստատմանը

Զոհվածի հայրը ինքնասպան է եղել

Մեկնում եմ Պրահա, հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի և Ալիևի հետ․ Փաշինյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25018անգամ
Վերջին լուրեր