Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հոկտեմբեր / 2022 : 18-55

Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի․Արցախի ԱԺ նախագահ

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանի, Թաթուլ Մանասերյանի և Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է քննարկում՝ արցախյան հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության մասին։

Քննարկմանը մասնակցել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը և Արամայիս Աղաբեկյանը։



Քննարկման մոդերատոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության առանցքում ողջ հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական հայեցակարգի ձևակերպումն է՝ հանուն հայկական պետականության պահպանման, հայ ժողովրդի անվտանգության ապահովման։

Ծրագրի նպատակն է վերհանել արցախյան հիմնախնդիրը երկրում և արտերկրում ներկայացնող պատասխանատուների շրջանում միասնական դիրքերից հանդես գալու և հանրային համախոհություն հաստատելու համար։


Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը, ողջունելով մտքի կենտրոնի հրավիրած քննարկումը, ընդգծել է․

«Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի։

Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։


Քննարկմանը մասնակից բոլոր բանախոսները իրենց ելույթներում անդրադարձել են առկա խնդիրների լուծման միասնական հայեցակարգի հաստատմանը։

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները համոզված են, որ նման ձևաչափով քննարկումների և փոխգործակցության մթնոլորտում կունենան հաջողություններ։
Կարդացեք նաև՝










Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին




Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները․ Բորելը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12689անգամ
Վերջին լուրեր