16 / Մայիս / 2020 : 18-39

 

Փոփոխություն է տեղի ունեցել բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ

Եվ այսպես. փոփոխություն է տեղի ունեցել բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ: Երկուշաբթի օրվանից բոլոր փակ տարածքներում, բնականաբար` նաև տրանսպորտում, դիմակ կրելը լինելու է պարտադիր:

Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա պարտադիր է լինելու քաղաքացու մոտ դիմակի առկայությունը:

Այսինքն`քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու:

Եվ քանի որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք` վերջինս իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Դիտվել է 112019անգամ
Վերջին լուրեր