08 / Հոկտեմբեր / 2022 : 09-58

Այրվում է Ղրիմի կամուրջը


Ղրիմի կամրջի հատվածներից մեկում վառելանյութով բաք է բռնկվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
«Նախնական տվյալներով՝ հատվածներից մեկում վառելանյութով բաք է այրվում։ Պատճառների ու հետևանքների մասին դեռ վաղ է խոսել։ Աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ»,- ասվում է Կրյուչկովի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Դիտվել է 69429անգամ
Վերջին լուրեր