10 / Հոկտեմբեր / 2022 : 10-05

Պուտինն ասել է, թե ովքեր են Ղրիմի կամրջի պայթեցման պատվիրատունները և կատարողները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Նման հայտարարություն նա արել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է kommersant.ru-ն։
«Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է ՌԴ նախագահը:
Դիտվել է 115788անգամ
Վերջին լուրեր