«Սուր անկյուն»-ի անձնակազմն ինքնամեկուսանում է

Արդեն տեղեկացրել ենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է այս մասին և հավելել, որ «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է։
«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում: Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։