Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հոկտեմբեր / 2022 : 10-41

Բայդենը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել բողոքել ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել դադարեցնել բողոքները Վաշինգտոնի անբավարար օգնության մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։



Նրա խոսքով, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության վաղ փուլում Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել և ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, չնայած որ ԱՄՆ նախագահն ու ԱՄՆ Կոնգրեսն արդեն այն ժամանակ Կիև ուղարկել էին աննախադեպ քանակությամբ օգնություն և ժամանակակից զենք:


Բայդենը Զելենսկիին ասել է, որ իր համար արդեն դժվար կլինի շարունակել Կոնգրեսից գումար խնդրել, եթե ուկրաինացի առաջնորդը անշնորհակալ երևա և շարունակի ասել, որ օգնությունը բավարար չէ։

Հոկտեմբերի սկզբին Բայդենը ստորագրել է օրինագիծ, որը կշարունակի ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը, այդ թվում՝ 12,4 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն Ուկրաինային:


Այդ գումարից 4,5 մլրդ դոլարը նախատեսված է Կիևի տնտեսական աջակցության համար, այդ թվում՝ պետական մարմինների աշխատանքի ապահովման համար։
Կարդացեք նաև՝



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20464անգամ
Վերջին լուրեր