07 / Հոկտեմբեր / 2022 : 19-21

Մասկը Բայդենին շատ ծեր է համարում 2-րդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չափազանց մեծ է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու համար, հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը Financial Times-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, պետության ղեկավարի տարիքը բնակչության միջին տարիքից չպետք է շատ մեծ լինի։



«Պետք չէ, որ ձեր տարիքի և բնակչության միջին տարիքի միջև շատ մեծ տարբերություն լինի, քանի որ այդ դեպքում մարդկանց հետ կապի մեջ մնալը շատ դժվար կլինի: Թերևս մեկ սերնդի տարբերությունը նորմալ է, բայց երկո՞ւ... Երբ արդեն ծոռներ ունես, որքանո՞վ են քեզ մոտ մարդկանց խնդիրները»,- մեկնաբանել է Tesla-ի և Space X-ի սեփականատերը։


Մասկը վստահ չէ, որ հնարավոր է կապ պահպանել երիտասարդ սերնդի հետ՝ տարիքային տարբերությունը շատ մեծ լինելու պատճառով:

Պատրաստեց Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝

Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ գործարարների ցուցակը

Մասկի ընկերները զգուշացրել են իրեն






Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8942անգամ
Վերջին լուրեր