31 / Օգոստոս / 2022 : 10-58

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկի նախկին ընկերուհին՝ երգիչ Գրայմսը,քննադատել է Մարկ Ցուկերբերգի՝ սեփական մետավերս ստեղծելու գաղափարը։ Աստղը արտահայտել է իր արհամարհանքը տեխնոլոգիական մագնատի ծրագրերի նկատմամբ։ Գրայմսը հայտարարել է, որ Meta-ի համահիմնադիրը բավարար որակավորում չունի այս ոլորտում։


Նշենք, որ օգոստոսին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ թողարկում է իր Horizon Worlds մետավերսը և ցուցադրեց իր նոր վիրտուալ ավատարը, որն անմիջապես քննադատության արժանացավ համացանցում:

Օգտատերերը ծիծաղել են պատկերի որակի վրա, ինչից հետո այն դարձել է վիրուսային մեմերի ստեղծման պատճառ։ Ինքը՝ Ցուկերբերգը, չի լռել և պատասխանել է քննադատություններին։ «Այո, սա իսկապես բավականին պարզունակ լուսանկար է, բայց մենք դա արեցինք շտապելով, որպեսզի ժամանակին գործարկենք», -նշել է Ցուկենբերգը։


Գրայմսը իր կարծիքն է հայտնել այս հարցի վերաբերյալ Twitter-ում։ «Եթե Ցուկերբերգը «դիտում է մետավերսիան», ապա այն մեռած է։ Իսկ այն մարդիկ, ովքեր մտածում են արվեստի ու մշակույթի մասին, հաստատ այլ բան կանեն։ Սա վատ արվեստ է։ Միայն այս կերպարի որակը խոսում է այն մասին, թե որքան ապաշնորհ է նա այս ոլորտում»,- գրել է երգիչը։

Պատրաստեց Yelaket.am-ը


Կարդացեք նաև՝ Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել
Դիտվել է 10247անգամ
Վերջին լուրեր