28 / Սեպտեմբեր / 2022 : 11-59

Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ գործարարների ցուցակը

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն առաջին անգամ գլխավորել է Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ գործարարների ցուցակը։ Նրա կարողությունը գնահատվել է 251 միլիարդ դոլար։ Հայտնում է Forbes-ը։

Մասկի կարողությունը անցյալ տարվա համեմատ ավելացել է 32%-ով՝ 60,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 251 միլիարդ դոլարի:






Իլոն Մասկը կարողությամբ գերազանցել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ Մինչ այդ Բեզոսը չորս տարի անընդմեջ գլխավորում էր ԱՄՆ-ի ամենահարուստ գործարարների ցուցակը։

Amazon-ի հիմնադիրն այժմ զբաղեցնում է ամենահարուստ ամերիկացիների ցուցակի երկրորդ տեղը՝ 151 միլիարդ դոլարով, ինչը 50 միլիարդ դոլարով պակաս է, քան անցյալ տարի կազմվելիս, երբ այն հասել էր 201 միլիարդ դոլարի։

Բեզոսի կարողությունը կրճատվել է մեկ քառորդով, քանի որ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 20%-ով, հաղորդում է հրատարակությունը։
Երրորդ տեղում Բիլ Գեյթսն է, Microsoft-ի համահիմնադիրի կարողությունը գնահատվում է 106 մլրդ դոլար, չորրորդում՝ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 101 մլրդ դոլար կարողությամբ, հինգերորդում՝ Ուորեն Բաֆեթը, ով ունի 97 միլիարդ դոլար։


400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը միասին գնահատվում է 4 տրիլիոն դոլար՝ 500 միլիարդ դոլարով պակաս, քան անցյալ տարի։

Միլիարդատերերի ունեցվածքը հաշվարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 2-ին բաժնետոմսերի գներով։

Պատրաստեց՝Yelaket.am-ը


Կարդացեք նաև՝

Մասկի ընկերները զգուշացրել են իրեն

Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26397անգամ
Վերջին լուրեր