31 / Օգոստոս / 2022 : 11-33

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Միլիարդատեր Իլոն Մասկը գտել է Twitter-ը գնելու պայմանագիրը խզելու նոր պատճառ. նրա փաստաբաններն ասել են, որ գործարքն անհնար է դարձել ընկերության անվտանգության ծառայության նախկին ղեկավարի հայտարարության պատճառով, ով ղեկավարությանը մեղադրել է օգտատերերի տվյալների սխալ օգտագործման մեջ։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաբանների կողմից դատարան ներկայացված փաստաթղթերին։


Twitter-ի նախկին աշխատակից Պիտեր Զատկոն հայտնել է հաքերների կողմից տվյալների պաշտպանության համակարգում «խայտառակ թերությունների» և հարթակի գաղտնիության խնդիրների մասին:

Նրա խոսքով՝ ինքը բազմիցս զգուշացրել է ղեկավարությանը այս խնդիրների մասին, սակայն ղեկավարությունը նախընտրել է թաքցնել կիբերանվտանգության կանոնների խախտման մասին տեղեկությունները։

Նշվում է, որ 2022 թվականի սկզբին Զատկոն հեռացվել է աշխատանքից։


Ելնելով Զատկոյի խոսքերից՝ Մասկի փաստաբանները նշել են, որ Twitter-ը խախտել է գործարքի պայմանները՝ չկատարելով տվյալների գաղտնիության և սպառողների պաշտպանության օրենքները և ընդգծել, որ սոցիալական ցանցը կարող է ենթարկվել տվյալների կենտրոնի խափանումների և չարամիտ հարձակումների։

Նրանք նաև մատնանշել են Twitter-ի նախկին Զատկոյի այն պնդումը, որ ընկերության ղեկավարությունը չի ցանկացել պարզել, թե սոցիալական ցանցում քանի աքաունթ է սպամ կամ կեղծ։


Նշվում է, որ գարնանը միլիարդատեր Իլոն Մասկը հրաժարվել է գնել Twitter-ը, քանի որ ընկերության ղեկավարությունը նրան տեղեկություն չէր տրամադրել սոցցանցի օգտատերերի շրջանում սպամ հաշիվների մասնաբաժնի մասին։

Ընկերությունը որոշել է գործարքն ավարտել դատարանի միջոցով։Twitter-ի ներկայացուցիչները Մասկին մեղադրել են շուկայի փոփոխությունների պատճառով գնումներից հրաժարվելու մեջ:

Հուլիսի վերջին Մասկը հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ, սակայն դրա մանրամասները չեն հրապարակվել։


Դատավարությունը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 17-ին, դատավարությանը ծրագրվում է ներգրավել ավելի քան 100 վկա, այդ թվում՝ Զատկոյին, հաղորդում է Bloomberg-ը։ Twitter-ը հերքում է անվտանգության նախկին ղեկավարի մեղադրանքները և ասում է, որ նրա խոսքերը «կապված են անհամապատասխանություններով և անճշտություններով, որոնք դուրս են բերվել կարևոր համատեքստից»:

Նշվում է,որ այժմ Մասկը ցանկանում է, որ Զատկոն երդման տակ ցուցմունք տա դատարանում՝ որպես վկա։

Պատրաստեց Yelaket.am-ը




Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին
Դիտվել է 9904անգամ
Վերջին լուրեր