12 / Հոկտեմբեր / 2022 : 12-56

Կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա

Այս տարվա հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը անհայտ անձինք կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։



Նշվում է, որ դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ։


Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել։
Կարդացեք նաև

Բայդենը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել բողոքել ԱՄՆ-ից

Պուտինը զգալիորեն սխալ հաշվարկ է կատարել․ Բայդեն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21880անգամ
Վերջին լուրեր