12 / Հոկտեմբեր / 2022 : 13-28

«Ուլիկներ, ուլիկներ, ձեր մայրն է եկել, կաթ է բերել, դռնակը բացեք ներս գամ ես»․ Զախարովան ԱՄՆ-ին համեմատել է հայտնի հեքիաթից խորամանկ գայլի հետ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում սուտ է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունը, թե իրենք Ռուսաստանի հետ հակամարտություն չեն փնտրում։

Նա Վաշինգտոնի քաղաքականությունը համեմատել է «Գայլը և յոթ ուլիկները» հեքիաթի գայլի խորամանկության հետ, գրում է news.ru-ն։

«Հիշո՞ւմ եք՝ «Ուլիկներ, ուլիկներ, ձեր մայրն է եկել, կաթ է բերել, դռնակը բացեք ներս գամ ես»: Ահա, մոտավորապես նույնն է:


Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է «խաղաղասեր» Միացյալ Նահանգները, որն իր ձեռքով երկու հակասահմանադրական պետական հեղաշրջում է իրականացրել Ուկրաինայում, և այնտեղ զենք մատակարարելով և Կիևի ռեժիմին բոլոր տեսակի ռազմատեխնիկական աջակցության համար վճարելով խաղաղության մասին են հայտարարում։ Խաղաղության Շնոբելյան մրցանակ»,- ասել է Զախարովան։
Կարդացեք նաև

ՌԴ–ին դուրս մղելու փորձ. Զախարովան` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու մասին

Բայդենը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել բողոքել ԱՄՆ-ից

Պուտինը զգալիորեն սխալ հաշվարկ է կատարել․ Բայդեն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 43530անգամ
Վերջին լուրեր