12 / Հոկտեմբեր / 2022 : 19-22

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ Լավրով

ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


«Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։


Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս է։ Դրանք են ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի հետ սահմանին ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն\:


Ըստ Լավրովի` միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը։
Կարդացեք նաև՝

ՌԴ–ին դուրս մղելու փորձ. Զախարովան` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու մասին

Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը․ Պաշտպանը հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ

Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա. Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները. ԵԽԽՎ պատգամավորը ցնցված է

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու վիրահատել են հայ զինծառայողներին. ՀՀ ՄԻՊ

Վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների մասին
Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին
Դիտվել է 15130անգամ
Վերջին լուրեր