Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2022 : 11-43

Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք. Սուրեն Սարումյան


Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք:

Այս մասին «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան՝ ասել է ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը:



Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմի, իբր, նպատակաուղղված կերպով շուրջ մեկ միլիոն ականների տեղադրման մասին:

Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։



Սարումյանի պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են:
Կարդացեք նաև

Կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկվելու է

Եռամսյա հավաքների փոխարեն կլինեն 25-օրյա հավաքներ՝ պարտադիր բոլորի համար

Կանայք կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն. ՊՆ-ն ծրագիր է մշակել

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26258անգամ
Վերջին լուրեր