13 / Հոկտեմբեր / 2022 : 13-25

30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի ականապատ տարածքների խնդիրը լուծելու համար. Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար:




Ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում՝ Ալիևը նշել է, որ Արցախում պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի:


Նա Հայաստանին հերթական անգամ մեղադրել է «սահմանային սադրանքներ կազմակերպելու համար», հավելել՝ Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ:

Կարդացեք նաև՝

Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք. Սուրեն Սարումյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13878անգամ
Վերջին լուրեր