14 / Հոկտեմբեր / 2022 : 19-05

Ղարաբաղի հայերի անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի սահմանադրության համաձայն. Ալիև

Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Պրահայում կայացած հանդիպմանն այս հարցի շուրջ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք։ Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ. «Ղարաբաղն Ադրբեջան է» : Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը:
կարդացեք նաև՝

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Ռուսաստանն ուշադրություն է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձություններին․ Պուտին





Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայկական ջուր է խմում (լուսանկար)



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22401անգամ
Վերջին լուրեր