19 / Հոկտեմբեր / 2022 : 10-57

Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք. հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո հայտարարել է՝ հաղթանակը նվիրում է հայ և եզդի ազգին։

«Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։

Շնորհակալ եմ բոլորիցդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է», - Facebook-ում գրել է Ամոյանը։

Հիշեցնենք՝ Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7։2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։

Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրափակչում 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ։

Կարդացեք նաև՝

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18771անգամ
Վերջին լուրեր